Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Արթիկի նախկին տարածաշրջանի Հայրենյաց, Հայկասար և Տուֆաշեն համայնքներ

17.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 17-ին այցելեցին Արթիկի նախկին տարածաշրջանի Հայրենյաց, Հայկասար և Տուֆաշեն համայնքներ: Այս համայնքների բնակիչներին մտոհոգող գլխավոր խնդիրը միջհամայնքային ճանապարհների ծայրահեղ անբարեկարգ վիճակն էր: Խնդրի լուծման համար որոշակի քայլեր արդեն ձեռնարկվում են: Համաշխարհային բանկի մոնիթորինգային խումբը ուսումնասիրություններ է կատարել: Հնարավոր է ճանապարհների նորոգման համար միջոցներ նախատեսվեն: 720 բնակիչ ունեցող Հայրենյաց համայնքում հողագործությունն ու անասնապահությունը քիչ է զարգացած, քանի որ համայնքը ոչ ոռոգման համակարգ ունի, ոչ էլ արոտավայրեր: Համայնքաբնակները մարզպետին դիմեցին դպրոցի տանիքի նորոգման խնդրով` նշելով, որ դպրոցում 116 աշակերտ է սովորում:
Հայկասարի դպրոցում 21 աշակերտ է սովորում, երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ հինգ դասարան է ձևավորվել: Կարեն Սարուխանյանը շրջեց դպրոցում, լսեց ուսուցչական հանրույթի բարձրացրած խնդիրները` խոստանալով աջակցել հնարավորությունների սահմաններում: Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելեցին նաև Տուֆաշենի դպրոց, որն առաջիկայում կհիմնանորոգվի: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով այս նպատակին նախատեսվել է 24մլն դրամ:
Բոլոր համայնքներում անցկացված խորհրդակցությունների ժամանակ մարզպետն անդրադարձել է սեփական եկամուտների կատարմանը` նշելով, որ գումարների հավաքագրումը բխում է նախ տվյալ համայնքի շահերից, քանզի սեփական եկամուտները մնում են տվյալ համայնքում և ուղղվում համայնքի խնդիրների լուծմանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23