Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնավարժանք Գյումրու Գործարանային փլուզված թիվ 1 շենքի տարածքում

18.10.2018

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների պլանի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետի որոշմամբ նախատեսվել էր հոկտեմբերի 18-ին անցկացնել ցուցադրական հատուկ ուսումնավարժություն:
Այսօր Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային փլուզված թիվ 1 շենքի տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում» թեմայով, որի ղեկավարն էր Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը: Ոսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը ներկայացրեց ուսումնավարժանքի նպատակն ու կարևորությունը: Ուսումնավարժանքի մասնակցիները հետևում էին փրկարար ծառայության աշխատակիցների գործողություններին, որոնք արագ և օպերատիվ կերպով էին կատարում նախանշված աշխատանքները պայմանական աղետի վայրում: Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն իր գոհունակությունն հայտնեց վարժանքները հմտորեն իրականացնելու համար. «Ես ուրախ եմ, որ ականատես եղանք մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող թիմի աշխատանքի, մենք հիմա տեսնում ենք, որ մեկ քայլ առաջ ենք, այսինքն եթե Աստված չանի երկրաշաժ լինի, կկարողանանք հնարավորինս արագ օգնություն ցույց տալ քաղաքացիներին»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30