Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՀՀ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ

18.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղակալ Արա Մելիքջանյանի, խորհրդական Վանիկ Սերոբյանի և տարածքային վարչության պետ Արամ Անտոնյանի հետ հյուրընկալել է ՀՀ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչներին: Կենտրոնի աշխատակիցները մարզպետին ներկայացրել են իրենց գործունեությունը` նշելով, որ անցած տարիների ընթացքում մասնագետների կողմից մշակել և տպագրել են բուկլետներ ու թեմատիկ պաստառներ, որոնք բաժանվել և փակցվել են ՀՀ բոլոր դպրոցներում: «Պաստառներում ներկայացված են ականային վտանգ պարունակող մարզերի տարածքները և վտանգի առարկաները: Մենք նկարահանել ենք նաև մուլտֆիլմ, որում սովորեցվում է պայթյունավտանգ առարկաների հետ կապված անվտանգության կանոնները»,- մրազպետի հետ զրույցի ժամանակ նշել է կենտրոնի ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը:
Կարեն Սարուխանյանը կարևորել է հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ մարզային իշխանության ներկայացուցիչները պատրաստ են համագործակցություն, քանզի համատեղ աշխատանքի արդյունքում կկանխվի դժբախտ դեպքերը:
«Շիրակի մարզը գուցեև ականապատ տարածքների առումով չի համարվում շատ վտանգավոր մարզ, բայց որ ասենք անելիք էլ չունենք սխալ կլինի,մեր մարզում ևս դեպքեր եղել են, որոնք դժբախտաբար ցավալի ավարտ են ունեցել: Այնպես որ մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու, ցանկացած ձեռնարկում համատեղ կաշխատենք: Ականային վտանգի մասին խոսելն ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը մեծ նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման համար»,- նշել է մարզպետը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել և առաջիկայում ականային վտանգի իրազեկման թեմայով դասընթացներ անցկացնել հատկապես ՌԴ ռազմաբազային հարակից համայնքների դպրոցներում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23