Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Ամասիայի բրդի վերամշակման արտադրամաս

18.10.2018

Մի քանի օր առաջ մարզպետի տեղակալի մոտ կայացած հանդիպման ժամանակ Ամասիա համայնքի ղերկավար Ջեմմա Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, որ բրդի վերամշակման ծրագրում համայնքի բնակչուհիները ընդգրկվելու ակտիվություն չեն ցուցաբերում: Մարզային իշխանության ներկայացուցիչները խոստացել էին այս հարցում համայնքի ղեկավարին աջակցություն ցուցաբերել, այցելել համայնք, շրջել բնակավայրերում, հանդիպել բնակչուհիների հետ: Խոստման համաձայն Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն ու մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը այցելել են Ամասիա համայնք, շրջել են բրդի վերամշակման արտադրամասում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, որից հետո մարզային իշխանության ներկայացուցիչները հանդիպել են Ամասիայի Ողջի բնակավարի կանանց հետ: Սոֆիա Հովսեփյանը հորդորել է ողջեցի կանանց լինել առավել նախաձեռնող ու ընդգրկվել ծրագրում, քանզի բրդի վերամշակման այս համալիր ծրագրի իրականացումը լուրջ հնարավորություն կտա կանանց զբաղվածության խնդիրը լուծելու:
Նշենք, որ ծրագիրն ընթանալու է երկու տարի, իրականացվելու է Ամասիայի խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 10 բնակավայրերում: Ծրագրի շրջանակներում հիմնվել է վերամշակման և թելերի արտադրման հոսքագիծ Ամասիա համայնքում, բրդի լվացում, գզում, մանում, թելի արտադրություն, թելի բնական ներկում: Ծրագրով նախատեսվում է ինչպես հարակից գյուղական համայնքներում կարպետագործության զարգացում, այնպես էլ բրդյա արտադրանքի հետ կապված ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների գործունեության խթանում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 09:53:23