Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիշերային լուսավորության ցանցի անցկացում սահմանամերձ և լեռնային 10 բնակավայրերում

18.10.2018

Գիշերային լուսավորության ցանցի անցկացում սահմանամերձ և լեռնային 10 բնակավայրերում
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի սահմանամերձ և լեռնային 10 բնակավայրերի գիշերային լուսավորման ցանցի անցկացման աշխատանքներն իրականացվում են համայնքի և պետության համագործակցության արդյունքում: Անիավան, Բագրավան, Ջրափի, Աղին, Հայկաձոր, Լուսաղբյուր, Գուսանագյուղ, Սարակապ, Լանջիկ և Սառնաղբյուր համայնքներում սուբվենցիոն ծրագրով նախատեսված է 250 լուսակրի տեղադրում, ընդհանուր 7 կմ երկայնքով: Աշխատանքները մեկնարկվել են Աղին, Ջրափի, Բագրավան, Գուսանագյուղ, Հայկաձոր բնակավայրերում: Ծրագրի արժեքը 32մլն 400 հազար դրամ է, գումարի 60% համայնքի ներդրումն է 40-ը` պետության: Աշխատանքներն իրականացվում են «Ույուտ Սենթր» ընկերության կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32