Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում վերընտրված համայնքապետերի հետ

24.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 21-ին մարզի Լուսակերտ և Հովտաշեն համայնքներում անցկացված ընտրություններում հաղթանակ տարած համայնքների ղեկավարներին: Մարզպետը շնորհավորել է նորընտիր համայնքապետերին ու մաղթել նրանց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք. «Նոր Հայաստանում կայացած նոր ու առանց ընտրախախտումների անցկացված ընտրություններում հաղթանակ տարած համայնքապետեր եք դուք: Ես ուրախ եմ ձեզ ողջունելու, ասեմ, որ մենք, որպես մարզային իշխանություններ ընտրական գործընթացը ուշադրության կենտրոնում ենք պահել և ուրախալի է, որ դրանք անցել են առանց խախտումների ու թերացումների: Ձեզ հիմա մնում է աշխատել ու արարել, քայլեր ձեռնարկել ձեր համայնքների զարգացման համար: Մենք պատրաստ ենք համագործակցության և վստահեցնում եմ մեր ուժերի չափով ամեն ինչ անելու ենք համայնքների զարգացման ու շենացման համար»:
Նշենք, որ Լուսակերտ համայնքում վերընտրվել է գործող համայնքապետ Սամվել Բալաբեկյանը, իսկ Հովտաշենում` Սեյրան Փիլոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58