Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

24.10.2018

ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հոկտեմբերի 24-ին մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մինչև օրակարգի հարցերին անդրադառնալը մարզպետը հանձնարարել է տարածքային և գյուղատնտեսության վարչությունների պետերին կարկտահարությունից ամենաշատ վնաս կրած երեք համայնքների բնակիչների ցուցակները հստակեցնել` տուժածներին աջակցություն տրամադրելու համար:
Կարեն Սարուխանյանը հրահանգել է պատասխանատուներին քայլեր ձեռնարկել ՀԷԿ-երի իրականացրած գործունեության և ՋՕԸ-երի պայմանագրերի համապատասխանությունն իրավական նորմերին ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:
Օրակարգային հաջորդ հարցը վերբերել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելուն: Խնդրի առնչությամբ տեղեկատվություն է ներկայացրել քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Մարզպետն հանձնարարել է ստեղծել հանձնախումբ` հիշյալ տարածքներում պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: «Այսօրինակ խնդիրների լուծումը ժամանակատար է, բայց պետք է խիստ վերահսկողություն սահմանել և գործընթացը պահել հսկողության տակ, խնդիրները լիարժեք պետք է լուծում ստանան»,- նշել է Կարեն Սարուխանյանը:
Աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է Գյումրու թիվ 30 դպրոցում իրականացրած աուդիտի արդյունքները, որոնք ուղարկվել են իրավապահ մարմնին հետագա միջոցներ ձեռնարկելու համար:
«Բազմիցս և իմ ելույթներում, և հանդիպումների ժամանակ անդրադարձել եմ դպրոցների խնդիրներին, հատկապես ներառական կրթությանը: Անընդունելի է այստեղ որևէ խախտում ու թերացում»,-ասել է Շիրակի մարզպետը:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրմանը, Կարեն Սարուխանյանը նշել է, որ ցուցանիշները գոհացնող չեն և պետք է շարունակել աշխատանքները համայնքների ղեկավարների և պատասխանատուների հետ: Մարզպետի տեղակալները զեկուցել են այս առումով կատարված աշխատանքների վերաբերյալ`հույս հայտնելով, որ նոյեմբերին արդեն դրական տեղաշարժ կարձանագրվի:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզում ներդրումային համաժողով կազմակերպելու նախաձեռնությանը: ժամկետների առումով, Շիրակում այն մի փոքր ուշ տեղի կունենա, սակայն արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում համաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58