Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունեց ՌԴ Մոսկվայի երկրամասի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությանը

25.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդական Նազելի Բաղդասարյանի հետ այսօր հյուրընկալել են ՌԴ Մոսկվայի երկրամասի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին բուհի ներկայացուցիչները անդրադարձել են իրենց հաստատության գործունեությանը` նշելով, որ կարևորում են համագործակցությունը Հայաստանի, մասնավորապես, Շիրակի մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների և դպրոցների հետ:
Ողջունելով հյուրերին Կարեն Սարուխանյանը, նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության:
«Բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար և կարևորում եմ այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները: Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի, իսկ կրթության բնագավառում համագործակցության անհրաժեշտությունն իսկապես զգացվում է: Մենք, որպես մարզային իշխանություն, վստահեցնում ենք, որ ամեն ինչ անելու ենք արդյունավետ համագործակցության համար: Այս առումով մեզանից անցած ամեն ինչ կարվի»,- նշել է Շիրակի մարզպետը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկելու մարզից ուսանողներ ու դիմորդներ ՌԴ Մոսկվայի երկրամաս անվճար տեղերում սովորելու առումով քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև քննարկումներն ու համագործակցությունը խորացնելու համար:
Նշենք, որ պատվիրակությունը հոկտեմբերի 26-27-ին կմասնակցի «Կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որն անցկացվելու է Շիրակի պետական համալսարանում: Գիտաժողովի նպատակը հանրակրթության մեջ և բուհ-երում կրթության արդի հիմնախնդիրների, նորագույն մեթոդների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ազդեցության ներկայացումը, քննարկումն ու կարծիքների փոխանակումն է:


 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44