Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը

26.10.2018

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզ է այցելել ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանի հետ մարզպետի մոտ կայացած աշխատանքային քննարկմանը մասնակցել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերին, մասնավորապես ՀՀ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում «Հրշեջ գույքի բարելավման ծրագրին»: Մարզային և քաղաքային իշխանությունների հետ նախարարության ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել նոր տեխնիկայի տրամադրման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման հարցում քայլեր ձեռնարկելու առնչությամբ: Քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58