Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր նշվեց գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի 40-ամյա հոբելյանը

26.10.2018


40 տարի առաջ նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը մի խումբ երիտասարդների հետ սկիզբ դրեց գեղագիտական մի շարժման, որը տարիների ընթացքում ծավալվեց ու Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու ստեղծագործ հասարակության համար դարձավ հոգևոր կենտրոն:
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը ողջունելով ներկաներին` կարևորել է կենտրոնի գործունեությունը սերունդների գեղագիտական դաստիարակության գործում. «Գեղագիտական կենտրոնի գործունեությունը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ողջ հանրապետության համար, քանզի դուք արժեքների հեղափոխություն եք արել, ձեր կողմից մեր մշակույթը ներկայացվում է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրանից դուրս և ներկայացվում է շատ գեղեցիկ ու հայեցի»:

Սոֆիա Հովսեփյանը Շիրակի մարզպետի անունից պատվոգրեր Է հանձնել կենտրոնի աշխատակիցներին:
Նշենք, որ Գեղագիտական ազգային կենտրոնը այժմ 25 խումբ ունի, այստեղ հաճախում է շուրջ 300 երեխա, այն իր շառավիղները տարածել է նաև մարզի մի շարք դպրոցներում` նոր սերդին հասու դարձնելով գեղարվեստի այբուբենը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58