Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հովտունի խոնավ ու քայքայված դպրոցական շենքը կնորոգվի

26.10.2018

Հովտունի տարրական դպրոցի շենքը կառուցվել է 1989 թվականին: 15 աշակերտ ունեցող հաստատությունը երեսուն տարիների ընթացքում քայքայվել է և այժմ անմխիթար վիճակում է, տանիքը վնասված է, դպրոցում խոնավություն է տիրում: Դեռ հուլիսին Շիրակի մարզպետը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել էր բնակավայր, եղել նաև դպրոցում, ծանոթացել շենքի վիճակին: Անհրաժեշտ համարելով կրթական հաստատության նորոգումը, Հովտունի դպրոցն ընդգրկվել է մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցուցակ և այդ նպատակին նախատեսվել է 19 մլն 200 հազար դրամ: Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ առաջիկայում կսկսվեն դպրոցի վերանորոգման աշխատանքները: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58