Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը

26.10.2018

Հոկտեմբերի 26-ին Շիրակի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ Շիրակի մարզպետարանում նախարարի տեղակալի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։ Պատասխանատուները կարևորել են ճանապարհաշինական աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ ընդգծելով դրանցում թերացումների ու անորակության բացառումը։ Հաշվի առնելով բնակիչների բողոքներն ու նրանց համար ստեղծված անհարմարությունները, ինչպես նախարարի տեղակալն, այնպես էլ Շիրակի մարզպետը հորդորել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին առավել հետևողականություն ցուցաբերել և հետևել, որպեսզի 2018 թվականի համար պլանավորած աշխատանքների ծավալներն ապահովվեն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներն ու քննարկումները շարունակական դարձնել և ամեն ինչ անել փողոցաշինական աշխատանքների նորմալ ընթացքն ապահովելու առնչությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58