Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մկրտության արարողություն Բենիամին համայնքում

27.10.2018

Հոկտեմբերի 27-ին Շիրակի մարզի Բենիամին համայնքում «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի ձեռամբ մկրտվեց համայնքի 35 բնակիչ: Մկրտության արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ով բացի այս շրջեց նաև դպրոցում, ծանոթացավ խնդիրներին: «Արիս» բարեգործական հիմնադրամը մկրտություն իրականացնում է Շիրակի մարզի թվով երրորդ համայնքում: Բենիամինից բացի մկրտվել են Բայանդուր և Գետք համայնքների 65 բնակիչներ: Հիմնադրամը մարզում իրականացնում է նաև բարեգործական այլ ձեռնարկներ, «Արիս» ընկերության աջակցությամբ վերանորոգվել է Բայանդուրի դպրոցը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58