Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին ընդառաջ

29.10.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության օրակարգային թեման վերաբերել է առաջիկայում Շիրակի մարզում անցկացվելիք «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Համայնքների ղեկավարներին մարզպետի տեղակալն հորդորել է ամենասեղմ ժամկետներում հավաքել, վերլուծել ու մարզպետարան ներկայացնել իրենց համայնքներում գործարարների ու հնարավոր ներդրողների մասին տեղեկատվություն:
«Այս համաժողովը, որ անցկացվելու է դեկտեմբեր ամսին, եզակի հնարավորություն է, որ կարող է լուրջ ներդրողների հետաքրքրել ու գրավել նրանց, բերել Շիրակի մարզ, իսկ մեզ համար Շիրակում գործարար մթնոլորտի ակտիվացումը, ներդրումների ներգրավումը առաջնային խնդիր է: Ես վստահ եմ, եթե համայնքները ակտիվություն ցուցաբերեն, ներկայացնեն իրենց հնարավություններն ու հետաքրքրությունները կկարողանանք մաքսիմալ օգուտ քաղել ու տեսանելի արդյունքներ ունենալ»,- նշել է Արա Մելիքջանյանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58