Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրը փոխանցվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը

29.10.2018

Այսօր Գյումրիում ազդարարվեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Գյումրու թիվ 15 դպրոցում կայացած պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, մարզային իշխանության, ՌԴ ֆինանսների նախարարության, ՌԴ դեսպանության, «Ճյուղային սննդի ինստիտուտի», «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչները:
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Կրթության և գիտության նախարարը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Մարզպետը կարևորելով ծրագրի իրականացումը Շիրակում նշեց. «Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ հետևողական են եղել ծրագրի իրականացմանը, հիմա արդեն կլինեն ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն:Շնորհակալություն ՄԱԿ-ի Պարենի ծրագրի հարգարժան ներկայացուցիչներին, ծրագրի ֆինանսական աջակից Ռուսաստանի Դաշնությանը, բոլոր կազմակերպիչներին և ծրագիրն իրականացնողներին: Հավատացնում եմ Ձեզ, ծրագիրն անչափ կարևորվում և բարձր է գնահատվում մարզպետարանի, համայնքների, դպրոցների և հատկապես ծնողների կողմից: Մեր մարզի 147 դպրոցների տարրական դասարաններում սովորող շուրջ 13700 երեխաներ են ընդգրկված ծրագրում»:
Նշենք, որ միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը շրջեցին 15 դպրոցի նոր վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցում ու ճաշարանում, ճաշեցին դպրոցակաների հետ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58