Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում բացվեց Առողջ երկարակեցության կենտրոն

30.10.2018

Նոյեմբերի 30-ին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում տեղի ունեցավ Ակտիվ երկարակեցության կենտրոնի բացումը, որը վերանորոգվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ՝ «Համայնքային մասնակցային աշխատանք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված նախաձեռնող խմբի կողմից։ Խմբի անդամները՝ համայնքի 32 ակտիվ տարեցները, կենտրոնում կյանքի են կոչելու իրենց նախագծերը, ինչպես, օրինակ, համայնքային այգու բարեկարգումը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ համագործակցելով Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ, Շիրակի և Լոռու մարզերում իրականացնում է «Ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի երկրորդ՝ «Մասնակցային համայնքային աշխատանք և ակտիվ երկարակեցություն» բաղադրիչը, որի նպատակն է բարձրացնել տարեցների ներգրավվածությունը և մասնակցությունը համայնքային կյանքում՝ երկարացնելով առողջ և որակյալ կյանքի տևողությունը։
Ծրագրի շրջանակներում ձևավորված նախաձեռնող խմբերում կարող է ներգրավվել յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից։ Խմբի անդամներին միավորում են համայնքի ընդհանուր խնդիրները, նպատակներն ու հետաքրքրությունները։ Կարևոր նպատակներից է ինքնօգնության և փոխօգնության սկզբունքը, իսկ հետագայում խումբը կարող է աջակցել համայնքի այլ օգնության կարիք ունեցող տարեցների։ Բացի Նոր Կյանքից՝ Շիրակի մարզում ծրագիրն իրականացվում է նաև Փանիկ, Հոռոմ, Սպանդարյանում, Ամասիա համայնքներում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58