Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին

31.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառին վերաբերող հարցեր: Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրի 2018թվականի ընթացքում իրականացրած առաջիկայում իրականացվելիք ծրագրերը` կարևորելով «Ուսումնական Գյումրի» նախագիծը, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ են անցկացվել Գյումրու կրթական հաստատություններում: Անդրադարձ է եղել նաև նոր նախաձեռնություններին: Պարոն Բլեյանը մարզպետին է ներկայացրել իրենց նոր ձեռնարկներից մեկը` ուսուցչական երգչախումբ ստեղծելու գաղափարը, որն հղացել է կրթահամալիրի երգ-երաժշտության ուսուցչուհի Անի Նավասարդյանը: Խոսքը Գյումրիում ուսուցչական երգչախումբ ստեղծելուն է վերաբերում, որը կերգի ու կտարածի գլխավորապես մաքուր ազգային, միաձայն ու բազմաձայն երաժշտություն։
Մարզային իշխանությունները ողջունեցին ձեռնարկը` կարևորելով մարզի դպրոցներում երաժշտության ուսուցիչների կրթական մակարդակի բարձրացումը, ազգային երգ- երաժշտության տարածումը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը վերահաստատեց մարզային իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու և նշեց, որ ամեն ինչ կանեն կրթության բնագավառի զարգացմանը միտված ձեռնարկները կյանքի կոչելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58