Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «Կեղնի չի էղնի» բարբառային հեքիաթասացության փառատոն

31.10.2018

Ավետիք Իսահակայանի տուն-թանգարանում առաջին անգամ անցկացվել է «Կեղնի չի էղնի» բարբառային հեքիաթասացության մրցույթ-փառատոն, որին մասնակցել են տարբեր մարզերի ներկայացուցիչներ: Մրցույթին ներկայացվել են հեքիաթներ տաս բարբառներով: Փառատոնի նպատակը կորսված բարբառները վերականգնելն ու նոր սերունդներին փոխանցելն է: Կարևորելով այսօրինակ ձեռնարկների իրականացումը Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ այսօրինակ փառատոնների միջոցով պահպանվում են մեր բարբառները. «Մեր ազգը բազմագույն բարբառներ ունի և այդ բարբառներից շատերը մոռացվել են, շատերը մոռացման եզրին են և նմանատիպ միջոցառումները լավագույն օրինակ են բարբառների պահպանման , վեր հանման և տարածման համար : Միջոցառումը հնարավորություն ընձեռեց նաև մեր երեխաների մտքի գոհարները դուրս բերենք դարակներից և ներկայացնենք հանդիսատեսի դատին»:
Նշենք, որ մրցույթի հաղթող ճանաչվածներին տրվել է երկու ոսկե, երկու արծաթե մրցանակներ, ինչպես նաև խրախուսական նվերներ`գեղեցիկ հեքիաթ պատմելու և հայերենի բարբառը պահպանելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21