Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետը հյուրընկալել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին

31.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Հայաստանի բանկերի միության անդամ բանկերի ղեկավարներին: Կողմերը քննարկել են բանկերի կողմից սոցիալական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կարևորելով Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը նշել է, որ Գյումրին հատկապես հետաքրքրքական է զբոսաշրջության առումով: Շիրակի մարզպետը ևս անդրադարձել է Գյումրու կոլորիտային առանձնահատկություններին ու նշել, որ Շիրակը մեծ պոտենցիալ ունի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Կարեն Սարուխանյանը կարևորել է գործարար մթնոլորտի ակտիվացումը, ինչն հնարավոր կլինի նաև բանկերի կողմից շահավետ առաջարկների դեպքում:
Բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանն նշել է, որ Շիրակի մարզում 12 բանկ է գործունեություն իրականացնում իրենց 37 մասնաճյուղերով: Հանրապետությունում Շիրակի մարզը վարկային ներդրումներով 5-րդ տեղն է զբաղեցնում, ավանդներով` 7-րդը: Հիմնականում վարկավորվել է գյուղատնտեսության բնագավառը, տրվել են նաև գործարար վարկեր թեթև արդյունաբերության զարգացման նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58