Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի բանկերի միության անդամ բանկերի ղեկավարները հանդիպեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ

31.10.2018

Հոկտեմբերի 31-ին Գյումրիում էին Հայաստանի բանկերի միության անդամ բանկերի ղեկավարները, ովքեր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպեցին մարզի մի շարք դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով բանկերի կողմից դեռ փետրվարից մեկնարկած սոցիալական ծրագրին Շիրակի մարզպետը գոհունակություն և շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանկերի միությանը նման նախաձեռնության համար. «Ես ուզում եմ իմ և Շիրակի մարզի ողջ կրթության բնագավառի ներկայացուցիչների անունից երախտագիտություն հայտնել ձեզ նման մարդասիրական ձեռնարկի համար: Ապագա սերնդի զարգացմանը միտված ցանկացած ձեռնարկ ողջունելի է, նոր Հայաստանում կրթության որակի բարելավումը համարվում է առաջնային խնդիր, իսկ ձեր նախաձեռնությունը միտված է կրթության որակի բարելավմանը»:
Նշենք, որ ՀՀ բանկերն իրենց սոցիալական ծրագրերի շրջանակներում նախաձեռնել են մարզի դպրոցներին աջակցության ծրագիր` ուղղված որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Կարևորելով ուսումնակրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, միաժամանակ հաշվի առնելով մարզի դպրոցների բացերը` բանկերը, համատեղ ջանքերով սկսեցին աջակցել մարզի դպրոցներին: Ծրագրի մեջ ներառվեցին 24 դպրոցներ, որտեղ ուսանում են շուրջ 5400 աշակերտ և դասավանդում է 570 մանկավարժ: Դպրոցներում ամբողջապես վերանորոգվել են համակարգչային դասասենյակներ, տրամադրվել 150 համակարգիչ` համակարգչային սեղաններով և աթոռներով, նվիրաբերվել են նաև էլեկտրոնային գրատախտակներ:
«Երեխաների համար լուսավոր ուսումնական ուղի կերտելու կարևորագույն նախապայմաններից է տեսական գիտելիքների կողքին զետեղել նաև գործնականը: Դպրոցներում համակարգչային դասասենյակների սակավության արդյունքում երեխաները հաճախ չեն հասցնում ինչպես հարկն է ծանոթանալ ժամանակակից ուսումնական համակարգչային տեխնոլոգիական լուծումներին: Ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում դպրոցականները պետք է հավասարապես հնարովորություն ունենան ստանալ բազմակողմանի գիտելիք»,- նշել է ՀՀ բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը:
Հյուրերը շրջայց են կատարել Գյումրու մի շարք դպրոցներում, որտեղ բանկերի միության կողմից տրամադրված միջոցներով թարմացվել են համակարգչային դասասենյակներ, փեռք է բերվել անհրաժեշտ գույք: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58