Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փողոցաշինական աշխատանքները շարունակվում են

31.10.2018

Գյումրու փողոցաշինական աշխատանքներում թերությունները բացառելու նպատակով` Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հոկտեմբերի 31-ին մարզպետարանի պատասխանատուների հետ, շրջել է մի շարք փողոցներում, մասնավորապես, մարզպետի տեղակալը եղել է Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ, Երևանյան խճուղի, Գերցեն, Վազգեն Սարգսյան փողոցներում, զրուցել կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, անդրադարձել աշխատանքներում առկա բացթողումներին: Արա Մելիքջանյանը հորդորել ու պահանջել է, որպեսզի շինարարները շուտափույթ լուծումներ տան առաջացած խնդիրներին, միևնույն ժամանակ նշելով, որ մարզային իշխանության և համայնքի ազգաբնակչության ուշադրության կենտրոնում է վարկային ծրագիրը: Նշենք, որ մարզպետի տեղակալը Երևանյան խճուղին շրջանցող ճանապարհի անցանելիության խնդրի լուծումը ևս կարևորել է` շինկազմակերպությանը խնդրելով իրականացնել շրջանցող ճանապարհի հարթեցման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21