Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստորագրվեց պայմանագիր

01.11.2018

Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու «Ազգային արժեք ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Սրտաշյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում կողմերը միավորելու են իրենց ջանքերը կրթական ծրագրերի իրականացման հարցերում: Ըստ այդմ «Ազգային արժեք ակումբ» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում «Ազգային կառավարիչների դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպել կառավարման, իրավական, աշխարհաքաղաքական, էթնոմշակութային և այլ բնույթի դասընթացների շարք, որոնք կնպաստեն երիտասարդների՝ ՏԻՄ-ի մասին ունեցած, կառավարման, իրավական, քաղաքական և քաղաքացիական գործընթացների մասին տեսական գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Հուշագրի համագործակցության շրջանակներում Շիրակի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում «Ազգային կառավարիչների դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպել ծրագրի նախորդ դասընթացների փուլը բարեհաջող անցած երիտասարդների պրակտիկայի անցկացումը Շիրակի մարզպետարանում:
Մինչ հուշագրի ստորագրումը` Շիրակի մարզպետն ու մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը «Ազգային արժեք ակումբի» ներկայացուցիչների հետ զրուցել են երիտասարդների կրթությանն առնչվող խնդիրների, նրանց փորձ ու հմտություններ փոխանցելուն առնչող հարցերի շուրջ: Մարզային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու` կարևորելով պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33