Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների» աշխատակիցներին

02.11.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետի խորհրդական Վանիկ Սերոբյանի հետ նոյեմբերի 2-ին հանդիպել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին`տնօրեն Արա Թարվերդյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» գործունեությանն առնչվող հարցեր: Արա Թարվերդյանը անդրադարձել է իրենց աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներին, մասնավորապես, նշել է, որ մշակութային ժառանգության պահպանության գործում կարևոր է համարում մարզային իշխանությունների և համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը կազմակերպության ղեկավարին վստահեցրել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցության և ամեն ինչ կանեն իրենց աջակցելու համար. «Մեր ցանկությունները համընկնում են, քանզի մենք էլ չափազանց կարևոր ենք համարում պատմամշակութային ժառանգության պահպանությունը, սա մեր ընդհանուր գործը պետք է լինի։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի լուծել այս ոլորտում առկա մի շարք խնդիրներ և նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը»:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու համար գործողությունների պլան մշակելու և առաջիկայում համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ: Կազմակերպության ներկայացուցիչները խոստացել են տեղեկատվական նյութեր տրամադրել մարզպետարանի համայնքներում առկա հուշարձանների վերաբերյալ, աշխատանքներ իրականացնել իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22