Նորություններ
Կյանքից հեռացավ լեգենդար մարզիկը
02.11.2018

Մարզպետարանի աշխատակիցների և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Կյանքից հեռացավ մի տաղանդաշատ շիրակցի, որին փորձել են նմանվել մարզական ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, հաջողություններով հպարտացել է մի ողջ ժողովուրդ: Անգնահատելի է ծանրամարտիկի, լեգենդար հայի դերն ու նվաճումը Շիրակ աշխարհի ու շիրակցու կյանքում:
Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգյակի, Խորհրդային միության քառակի չեմպիոն:
Մեր վշտակցությունն ենք հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, բոլոր հարազատներին, հանրահայտ մարզիկի միլիոնավոր երկրպագուներին, մաղթում համբերություն: