Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի մարզի մի շարք համայնքներին

02.11.2018

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների` կարկուտից առավել տուժած ընտանիքներին:
Աշխատանքների իրականացմանն աջակցել է նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Մարզպետի հանձնարարությամբ և անմիջական հսկողությամբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ճշգրտվել և հստակեցվել են առավել տուժած ընտանիքների ցուցակները։ Նոյեմբերի 5-ից՝ Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների՝ այս տարի օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 5012 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ «Հայբիզնեսբանկի» Գյումրու և Արթիկի մասնաճյուղերի միջոցով այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 22 440 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։
Այս տարի օգոստոսին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ուժեղ կարկուտը ոչնչացրել էր մարզի գրեթե ամբողջ բերքը։ Պաշտոնական տվյալներով խիստ տուժել են 11 համայնքների 2202 տնտեսություններ և ավելի քան 780 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։ Աղետի հասցրած ընդհանուր վնասը կազմել է 90354 միլիոն ՀՀ դրամ։Միջոցներ հայթայթելու նպատակով ՀԿԽԸ-ն համապատասխան ծրագրով դիմել էր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացել 257․134 շվեյցարական ֆրանկ (124 671 419 ՀՀ դրամ) տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
 

 




 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:40:44