Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Փյունիկ» ՀԿ-ում բացվել է նոր համակարգչային դասարան

02.11.2018

 «Փյունիկ» ՀԿ-ում բացվել է նոր համակարգչային դասարան: Համակարգչային դասարանը FLY ընկերության նվերն է հաշմանդամություն ունեցող երեխաներին: Համակարգչային դասարանը անվանակոչվել է երջանկահիշատակ Արշալույս Տասմաջյանի անունով: Բացման արարողությանը մասնակցել են նաև մարզային իշխանության ներկայացուցիչները: Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս ձեռնարկը ևս մեկ քայլ է ներառական հսարակություն կերտելու ճանապարհին. «Բոլոր երեխաներն հավասար իրավունքներ ունեն, այս երեխաներին մենք պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի նրանք ներառականության մեջ լինեն և խնդիրներ չունենան: Սա շատ կարևոր քայլերից է»:
Նշենք, որ Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ նույն օրը հյուրընկալել են նաև Խաղաաղության կորպուսի կամավորներին: Հանդիպման ժամանակ քննարկվել է կամավորների կողմից դպրոցներին ներկայացված նոր ծրագիրը, որը հեշտացնում է դասացուցակների կազմումը: Ծրագիրը ճկուն միջոց է ուսուցիչների գրաֆիկն առավել ճիշտ կազմակերպելու, դասացուցակները և երեխաների, և մանկավարժների համար հարմարավետ դարձնելու առումով: Հանդիպմանը մասնակցել են նաև մի քանի դպրոցների տնօրեններ, որոնց մոտ ծրագիրն արդեն փորձարկվել է: քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրու 10 դպրոցներում ծրագիրը փորձնական գործարկել, կազմակերպել դասընթացներ, որպեսզի մասնագետները կարողանան ծրագիրը ճիշտ աշխատեցնել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42