Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղանիստ գյուղում բացվել են վերանորոգված և կահավորված երկու դասարաններ

03.11.2018

Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում բացվել են բարերարներ Բաբկեն Մարտիրոսյանի և Լեոնիդ Ղանթարչյանի կողմից վերանորոգված և կահավորված երկու դասարաններ: Բացման արարողությանը մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչները: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի անունից մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը շնորհակալագրեր է հանձնել բարերարներին` հայրենանվեր գործունեության, բարեգործությունների, ինչպես նաև Գեղանիստի միջնակարգ դպրոցի վերանորոգմանն աջակցելու և մատաղ սերնդի կրթական պայմանները բարելավելու համար: Այնուհետև ողջունելով ներկաներին` մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բարերարներին ազգանվեր գործունեության համար, նշելով, որ հիացմունքի է արժանի ծնունդով գեղանիստցի բարերարների քայլը, քանզի նրանք չեն մոռանում իրենց ծննդավայրն ու փորձում են լուծել գյուղի խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23