Նորություններ
Անցկացվել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
03.11.2018
Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ անցկացվել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող Շիրակի մարզային հանձնաժողովի 2018 թվականի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել հողաշինարարական 5 գործ: Դրանք վերաբերել են պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության կառուցապատված հողամասերը հատուկ նշանակության հողերի կատեգորիայի, ինչպես նաև արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակության փոխելուն և այլն: Հանձնաժողովականները համաձայնություն են տվել ներկայացված հողաշինարարական գործերը դրական եզրակացությամբ ուղարկել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: