Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վազքարշավ անօթևան ընտանիքների խնդրի լուծման նպատակով

05.11.2018

Նոյեմբերի 5-ին մեկնարկել է 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հիշողության ղողանջներ» հասարակական կազմակերպության ղեկավար Գագիկ Մուրադյանի վազքարշավը: Վազորդը ոտաբոբիկ անցնելու է Հայաստանի բոլոր մարզերով` հասնելով մինչև Արցախ ու ետ է դառնալու Գյումրի`ճանապարհին բաժանելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարը, որպեսզի գումար հավաքվի և լուծվի անօթևան ընտանիքների խնդիրը:
Ըստ նախատեսվածի վազորդն անցնելու է 831 կմ ճանապարհ և դեկտեմբերի յոթին լինելու է Գյումրիում: Ողջունելով նախաձեռնությունը` Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ երբ առաջին անգամ իմացել է այս մասին մեծ ոգևորությամբ է ընդունել և փորձել է աջակցել, քանի որ խոսքը անօթևանության խնդրի լուծման մասին է. «Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է: Այս ձեռնարկը խնդրի թեթևացմանն է միտված ու նաև նպաստելու է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության մասսայականացմանը: Երկրաշարժից 30 տարի անց պետք է վերջ տալ անօթևանությանը, այս առումով յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ: Եվ այդ փոքրիկ ներդրումների արդյունքում մենք այլևս չենք ունենա անօթևան մարդիկ: Շատ ուրախ եմ, որ բոլոր մարզերը մեր կոչին միացել են և մարզպետարանները: Ես հույս ունեմ առավել շատ մարդկանցով դիմավորենք վազորդին, իսկ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը շատ շուտով դառնա Գյումրու շենացման հիմնադրամ»:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51