Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

06.11.2018

 Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը` Կարեն Սարուխանյանն անդրադարձել է առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և ընդգծել, որ մարզպետարանը որպես տարածքային քաղաքականություն իրականացնող մարմին պետք է հստակ աշխատանքներ տանի իր լիազորությունների սահմաններում ընտրական գործընթացներում ցանկացած խնդիր բացառելու նպատակով: Իսկ մարզային իշխանության այն ներկայացուցիչներն, ովքեր պատրաստվում են որպես թեկնածու մասնակցել ընտրապայքարին, ըստ մարզպետի, մի քանի օրից իրենց լիազորությունները ցած են դնելու. «Այս ընտրություններում պետք է ամեն ինչ թափանցիկ ու օրենքի սահմաններում լինի, որևէ մեկն իրավունք չունի պաշտոնական դիրքը չարաշահելու, մեզ համար առաջնային պետք է լինի այս գործընթացն անցկացնել առանց թերացումների»:
Անցնելով օրակարգային հարցերին` Շիրակի մարզպետը գոհունակություն է հայտնել նախորդ խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների պատշաճ կատարման համար և կարևորել է մարզպետարանի գործունեության նորմալ կազմակերպման համար պատասխանատու վերաբերմունքը:
Շիրակի մարզպետն առանձնակի մտահոգիչ է համարել
համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, ըստ Կարեն Սարուխանյանի դրանք հեռու են գոհացուցիչ լինելուց: «Տարվա ավարտին երկու ամսից քիչ է մնացել, մեր աշխատանքային խմբերի այցը համայնքներ դրական փոփոխությունների հանգեցրել է, սակայն բավարար համարել այս ցուցանիշները չի կարելի: Պետք է առավելագույնն անել, որպեսզի հավաքագրումների ցուցանիշները բարձրանան: Ու նաև համայնքաբնակները պետք է հստակ իմանան, որ հողի հարկի ու գույքահարկի գծով պետության կողմից չի լինելու որևէ զիջում»:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև սուբվենցիոն ծրագրային հայտերի նախապատրաստման և ֆինանսական պլանավորման հարցերին, ինչպես նաև ճանապարհների ձմեռային պահպանման նպատակով տարվող նախապատրաստական աշխատանքներին: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը զեկուցել է, որ մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունները պատրաստ են ձմռանը, ունեն անհրաժեշտ տեխնիկան և կուտակվել է համապատասխան քանակությամբ աղ և ավազ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզային ենթակայության հաստատություններում` դպրոցներում և առողջապահական հիմնարկներում ջեռուցման սեզոնի նախապատրաստություններին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42