Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկայացրել է Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

06.11.2018

 Նոյեմբերի 6-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Մանուկյանին: Արարողությանը մասնակցել է նաև համայնքի նախկին ղեկավարը` Արթուր Ալոյանը, որն օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Կարեն Մանուկյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այսօրինակ փոփոխությունները բնական է համարում և մարզային իշխանության խնդիրը այս գործընթացը սահուն կազմակերպելն է: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Ալոյանին անցած տարիների աշխատանքի համար, մեզ համար նրա հրաժարականը անակնկալ էր, բայց հիմա երկրում իրավիճակ է փոխվել, ինչը ենթադրում է, որ որևէ մեկի որոշման վրա բռնանալ չի լինի: Շնորհավորում եմ Կարեն Մանուկյանին, վստահ եմ` մենք համատեղ կաշխատենք, կհամագործակցենք, որպեսզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչները փոփոխությունների այս ընթացքում որևէ խնդիր չունենան, պաշտոնյաների փոփոխությունը քաղաքացիների համար դժվարությունների առաջացման պատճառ չի կարող լինել»,- նշել է մարզպետը:
Արթուր Ալոյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին անցած մի քանի ամիսներին նորմալ, գործընկերային հարաբերությունների համար և վստահեցրել է, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին կաջակցի, եթե աշխատանքներում որևէ խնդիր լինի: Կարեն Մանուկյանն էլ շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42