Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել են «Ախուրյանի բժշկական կենտրոնի» և «Արթիկի բժշկական կենտրոնի»-տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները

06.11.2018

Նոյեմբերի 6-ին Շիրակի մարզպետարանում անցկացվել են մարզպետարանի ենթակայության «Ախուրյանի բժշկական կենտրոն» և «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները: Կարևորելով բացարձակ թափանցիկությունն ու արդարությունը` մրցույթների ընթացքին հետևել է նաև Շիրակի մարզպետը:
«Ախուրյանի բժշկական կենտրոնի» տնօրենի համար երկու հայտատու է դիմել, «Արթիկի բժշկական կենտրոնի»` մեկ: «Ախուրյանի բժշկական կենտրոնի» մրցույթում քննության գրավոր և բանավոր փուլերն հաղթահարել է Զավեն Մանուկյանը, «Արթիկի բժշկական կենտրոնի» մրցույթում` Բաբիկ Մարտիրոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58