Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում նվիրված Կուրսկի ճակատամարտի 75-ամյա հոբելյանին

07.11.2018

Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում անցկացվել է հանդիսավոր միջոցառում նվիրված Կուրսկի ճակատամարտի 75-ամյա հոբելյանին: Միջոցառմանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, խորհրդական Նազելի Բաղդասարյանը:
Մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը ողջունելով ներկաներին և առանձնակի ջերմությամբ միջոցառման մասնակից վետերաններին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանն ու ողջունել ձեզ սիրելի վետերաններ, 75 տարի առաջ մեծ ճակատամարտում դուք թիկունք թիկունքի տված պաշտպանել եք միասնական հայրենիքն ու կռվել հանուն ազատության: Այսօր մեծ հպարտությամբ ու պատվով ես ձեզ շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում»:
Միջոցառման ավարտին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից պատերազմի վետերանները պարգևատրվեցին հիշատակի պատվոգրերով և հուշամեդալներով` Կուրսկի ճակատամարտի 75 ամյա հոբելյանի և ֆաշիստական զավթիչների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56