Նորություններ
Նոյեմբերի 6-ից մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը
07.11.2018
Նոյեմբերի 6-ից մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնն անցկացվելու է նաև մարզերում, այսօր փառատոնի մասնակիցներն այցելել են Շիրակի մարզ, հյուրընկալել մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին: Կարևորելով այսօրինակ մշակութային ձեռնարկները` մարզպետի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ մարզային իշխանության ներկայացուցիչները պատրաստ են աջակցելու և օգնելու: Հյուրերն այցելել են նաև Թռչունյան տուն, շփվել ու ճաշել սաների հետ:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչների հետ տեղի կունենան հանդիպումներ, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: