Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի և Գերմանական ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց հուշագիր

07.11.2018

Նոյեմբերի 7-ին Շիրակի մարզպետարանի և Գերմանական ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ Հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր, որը մեկնարկել էր 2018թ.-ի փետրվարի 1-ից: Հուշագրը ստորագրեց Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնություններին՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:
Շիրակի մարզում ծրագրով նախատեսված հիմնական աշխատանքները կիրականացվեն առանձին քննարկման արդյունքում ընտրված Արփի խոշորացված համայնքում, որն իր մեջ ներառում է Շաղիկ, Գառնառիճ, Ծաղկուտ, Զորակերտ, Արդենիս, Բերդաշեն բնակավայրերը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:36:44