Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման «ENPARD» ծրագրի փակման արարողությունը

08.11.2018

2015 թվականի հունվարին մեկնարկած Եվրոմիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆիանսավորովող ENPARD գյուղատնտեսական ծրագիրն արդեն ունի տեսանելի արդյունքներ: 
Շիրակի մարզում կատարված աշխատանքին և արդյունքներին տեղում ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին Գյումրում անցկացվել է փակման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետարանի, ԵՄ պատվիրակության, գյուղատնտեսության նախարարության, տարածքային կառավարման և զարգացման նախարարության, միջազգային կազմակերպությունների, ներկայացուցիչներ, շահառու ֆերմերներ և ծրագրի գործընկերներ:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի անունից ողջունելով ծրագրի կազմակերպիչներին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում միջազգային կազմակերպությունների դերը մեր երկրում ժողովրդավարության, կրթական, առողջապահական, մշակութային ոլորտների զարգացման, սոցիալական խնդիրների լուծման գործում. «2017-ին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման «ENPARD» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա բնակավայրում շահագործման հանձնվեց հնդկաձավարի վերամշակման գործարանը, ինչը կնպաստի մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Մի շարք ծրագրեր են իրականացվել մարզի մյուս բնակավայրերում ևս, խոսքը Մեծ Մանթաշի բարձրարժեք պանրի, Արևշատի չրերի և խոտաբույսերի, Ախուրյանի բարձրարժեք մշակաբույսերի և մեխանիզացիայի ծրագրերին է վերաբերում, որոնց իրականացումը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության մեջ դրական տեղաշարժ, համայնքներում կյանքի աշխուժացում:
Մենք, որպես մարզային իշխանություն, միայն ողջունում ու մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր ձեռնարկներին, որոնք կնպաստեն Շիրակի մարզի զարգացմանը: Վստահ եմ` մեր համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական»: 
Նշենք, որ ծրագրի աջակցությամբ հիմնվել է բարձրարժեք դաշտային կուլտուրաներ մշակող 19 գյուղատնտեսական կոոպերատիվ, հնդկացորենի մշակման արտադրամաս Բավրա համայնքում, 2 բարձրարժեք պանիր արտադրող կոոպերատիվ և 1 չոր միրգ արտադրող կոոպերատիվ: Ծրագիրը ավելի քան 500,000 եվրոյի ներդրում է կատարել և ներգրավել ավելի քան 180,000 եվրո գհամագործաքցող կազմակերպություններից: 2018թ. բարձրարժեք մշակաբույսային կուլտուրաների ցանքը կազմել է 254 հա և հավաքվել է 317 տոննա հնդկացորեն, ոսպ, ոլոր, սիսեռ և կտավատ: Մարզում հիմնադրվել է հատտպտղի այգիներ հակակարկտային և կաթիլային որոգման համակարգերով, ընդհանուրը 5,000 մ.ք. տարածությամբ: Բարձրարժեք պանիր արտադրող կոոպերատիվների կողմից արտադրվել է վաճառվել է մոտ 60 տոննա պանիր: Չիր արտադրող կոոպերատիվը արտադրել է մոտ 6 տոննա չոր միրգ և խոտաբույս:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44