Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

08.11.2018

Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահին դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Այցի հիմանկան նպատակն է եղել Շիրակի Երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալը: Լրատվամիջոցների հետ զրույցում նախագահը տեղեկացրել է, որ կառույցի նախագծման աշխատանքերի ծախսային մասն իր վրա է վերցնում «Երևան իմ սեր» հիմանդրամը, որի միջազգային խորհրդի նախագահն է Արմեն Սարգսյանը:
Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը եղել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել «Արեգակ» փուռ-սրճարան:
«Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, խնդիր ունի աշխատատեղերի ու հին քաղաքի վերականգնման, որ տուրիստներ այցելեն, Գյումրին յուրահատուկ ու տարբերվող քաղաք է, այստեղ պահպանվել է հին կոլորիտն ու ժառանգությունը»,- նշել է Արմեն Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44