Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշանակումներ մարզի բուժ հաստատություններում

08.11.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանի հետ նոյեմբերի 8-ին ներկայացրել են «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նորընտիր տնօրեն Զավեն Մանուկյանին: Հանդիպման մեկնարկին անդրադառնալով նախորդ օրը բուժհաստատության աշխատակիցների դժգոհություններին, Կարեն Սարուխանյանը նշել է, որ դրանք առնվազն հիմնավորված չեն, քանի որ մրցույթն անցել է լիարժեք օբյեկտիվ ու թափանցիկ, իսկ նորանշանակ տնօրենն ու նախկին ժամանակավոր պաշտոնակատարը որևէ խնդիր չունեն համագործակցելու առումով: «Ինձ համար, որպես մարզպետի, առաջնայինը ազգաբնակչությանը նորմալ բուժծառայություններ մատուցելն է, բնակչությունը չպետք է տուժի չհիմնավորված լարվածությունից: Վստահ եմ` նոր տնօրենի հետ կկարողանաք աշխատել, իսկ մենք կհետևենք, որ Զավեն Մանուկյանը աշխատի նորմալ և իր լիազորությունները կատարի պատշաճ»:
Կարեն Սարուխանյանն այսօր «Արթիկի բժշկական կենտրոնի» աշխատակազմին ևս ներկայացրել է հաստատության նոր տնօերնին ` Բաբիկ Մարտիրոսյանին` մաղթելով աշխատանքային բեղուն ընթացք ու հաջողություններ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41