Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները

10.11.2018

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Նոր Հայաստան-նորացված համայնքներ խորագրով ընդունելություն՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ : Անցկացվեց «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը։

2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավ միջոց։

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակ ստացան Էջմիածինն ու Գավառը, «Բարեկարգ համայնք» անվանակարգում՝ Տաշիրն ու Գորիսը, «Մշակութային լավագույն համայնքներն» են Գյումրին ու Փարաքարը, «Տարվա նշանակալից առաջընթաց» 2018 բոլոր խոշորացված համայնքների համար անվանակարգում մրցանակ ստացավ Ամասիա համայնքը, «Տարվա նշանակալից առաջընթաց 2018» անվանակարգում (բոլոր համայնքների համար)՝ Քասախը, Տարվա լավագույն ֆրանկոֆոն համայնքը Արտաշատն է, Տարվա երիտասարդական համայնքը՝ Սիսիանը, «Տարվա նախաձեռնություն 2018» անվականարգում հաղթող ճանաչվեց Արթիկ քաղաքը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:38:08