Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի ուսումնարաններն ու քոլեջները ներկայացել են իրենց աշխատանքների ցուցադրությամբ

10.11.2018

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագորգործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն` Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Շիրակի մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանն ու Սոֆիա Հովսեփյանը, մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը, Գյումրու փոխքաղաքապետը, «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը և այլ անձինք:
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը ողջունելով ներկաներին` նշել է, որ անչափ կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը. «Շիրակը արհեստների ու արվեստների քաղաք է, այստեղ առավել քան կարևոր է արհեստների զարգացումը, միջին մասնագիտական կրթության կազմակերպումը, այժմ արձանագրում ենք, որ կան մասնագիտություններ, որոնք համարվում են մեռնող, քանի որ երիտասարդները չեն հետաքրքրվում դրանցով, օրինակ լավ դարբինների կարիք շատ է զգացվում, այնինչ դարբիններ չկան: Մեր երիտասարդները պետք է հետաքրքրվեն ու կարողնանան լավ արհեստավորներ դառնա: Մենք, որպես մարզային իշխանություններ, ամեն ինչ անելու ենք այս խնդիրների լուծման համար և պատրաստ ենք համագործակցության»:
Նշենք, որ ցուցադրության ընթացքում Շիրակի մարզի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները պատասխանատուներին են ներկայացրել սովորողների աշխատանքները, իրենց առօրյան և անելիքները:
Միջոցառման ընթացքում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և «Բեռլին», «Վիկտորիա Պլազա» հյուրանոցների միջև կնքվել են համագործակցության հուշագրեր: Միջոցառումն իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:41:16