Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում Շիրակի կայազորում

10.11.2018

Նոյեմբերի 10-ին ՀՀ Շիրակի կազայորի զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանի և ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի «Մեկ օր բանակում զինվորի հետ» խորագրով համատեղ միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը և մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը: Ծրագրի շրջանակներում զինծառայողները դիտեցին Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանին նվիրված ֆիլմը, ապա ունկնդրեցին Գյումրու ժողգործիքների համույթի կատարումները: Փոքրիկ համերգի ավարտին Քրիստափոր Իվանյանի մարտական ընկեր, փոխգնդապետ Արթուր Պողոսյանը զրույց ունեցավ զորամասի զինվորների և ռազմահայրենասիրական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցանակակիր դարձած Փոքր Մանթաշի, Սառնաղբյուրի և Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցների աշակերտների հետ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23