Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Երեխաների տանն» այսօր անցկացվել է «Աշուն» խորագրով բաց դաս-միջոցառում

13.11.2018

Գյումրու «Երեխաների տանն» այսօր անցկացվել է «Աշուն» խորագրով բաց դաս-միջոցառում: Երեխաների տան հմուտ մասնագետների ջանքերով փոքրիկները ներկայացել են ելույթներով, երգ ու պարով, իրենց ձեռքով պատրաստած գործնական աշխատանքներով: Միջոցառմանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետարանի ընտանիքի, կանաց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն ու բաժնի աշխատակիցները:
Կարևորելով այսպիսի միջոցառումների կազմակերպումը` մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ ցանկացած երեխա ինքնաբացահայտվելու իրավունք ունի: «Այսպիսի միջոցառումները հնարավորություն կտան կոտրելու կարծրատիպերը, հասկանալու, որ խնդիրներ ունեցող երեխաներն էլ կարող են ձեռքբերումներ ունենալ և կան մարդիկ, որոնք մեծ սեր ու ջանքեր են թափում, որ այս երեխաները բացահայտեն իրենց հնարավորությունները»:
Գյումրու «Երեխաների տանը» 125 երեխա է ապրում: Նրանցից մի քանիսն են Շիրակի մարզից, մյուսները` հանրապետության տարբեր մարզերից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59