Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Զբոսաշրջության խնդիրները և զարգացման հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով քննարկում Շիրակի մարզպետարանում

13.11.2018

«Զբոսաշրջության խնդիրները և զարգացման հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով նոյեմբերի 13-ին աշխատանքային քննարկում է անցկացվել Շիրակի մարզպետարանում մասնավոր և համայնքային կառույցների հետ: Քննարկմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն ու մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը: Մարզային իշխանության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց նպատակադրվածությունը` քայլեր ձեռնարկել մարզում զբոսաշրջության զարգացման համար, քանզի համակարգված ձևով ու համագործակցության արդյունքում հնարավոր կլինի վեր հանել զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Շիրակի մարզում, մարզի առավելություններն ու ներուժը, բացահայտել և նկարագրել այն զբոսաշրջային ուղղությունները, որոնք կարող են առաջնային դեր կատարել ոլորտի զարգացման համար:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել ոլորտի հիմնահարցերին, համագործակցության հեռանկարներին, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի հետ համագործակցության ձևաչափերին, համայնքահեն ծրագրերի իրականացման հնարավորություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23