Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում

15.11.2018

Նոյեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանի, մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Կարևորելով առաջիկա զորակոչի առանց խնդիրների կատարումն ու այս ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների հանրայնացումը` Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումներն անհրաժեշտ են, հատկապես եթե հաշվի առնենք ծառայության այլընտրանքային տարբերակների մասին տեղեկատվության տարածման կարևորությունը. «Ես այն կարծիքին եմ, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերն այն հաջողված ձեռնարկներից են, որոնցում ընդգրկվելն, իսկապես, օգտակար կլինի նորակոչիկների համար»,- նշել է Կարեն Սարուխանյանը: 
Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանը հորդորել է համայնքապետերին համայնքների բնակիչներին հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել առաջարկվող այլընտանքային ծառայության տեսակների մասին: Արեն Սարգսյանը ներկայացրել է ծրագրերի բովանդակությունն ու այն հնարավորությունները, որոնք կարող են ստանալ այս ծրագրերին միացող նորակոչիկները: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը բավարար չի համարել Շիրակի մարզի ընդգրկվածության ցուցանիշները և նշել է, որ առաջարկած ծրագերի առնաձնահատկություններն հրապարակայնացնելով միայն հնարավոր կլինի նպաստել ցուցանիշների դրական դինամիկային: Ըստ Արեն Սարգսյանի, պետք է ճշգրիտ ներկայացվեն կատարված փոփոխությունները, ընդգծելով զինծառայողի ամենամսյա այցելությունները տուն պետության հաշվին և այն պարգևավճարը, որը զինվորը ստանալու է ծառայության ավարտին, ինչը նրան կօգնի զբաղվել գործարարությամբ, ստանալ կրթություն կամ բնակարան ձեռք բերել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51