Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետի ուղերձը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
17.11.2018

Սիրելի՛ ուսանողներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է «Ուսանողության միջազգային օրը»: Այս տոնը ուսանողության համախմբման խորհրդանիշն է: Մեր ժողովուրդը միշտ գնահատել և այժմ էլ շատ կարևորում է գիտակ, բանիմաց անհատներին: Մեր երիտասարդներն այդպիսին են, նրանք կկարողանան դիմակայել ու հաղթահարել այսօրվա մարտահրավերները :
Ուսանողական տարիները մարդու մեջ ձևավորում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ինքնուրույնությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, որոնք հիմք են դառնալու մասնագիտական բարձունքների հաղթահարման և նպատակների իրականացման համար: Այդ ընթացքում է, որ ձևավորվում է մեր երկրի ապագա սկզբունքային և արհեստավարժ մասնագետը, վաղվա պետական գործիչն ու մտավորականը, ինչպես նաև նոր Հայաստանի պահանջատեր քաղաքացին:
Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, նոր ձեռքբերումներ, որոնք դառնալու են մեր երկրի ու ժողովրդի գալիք հաջողությունների հիմքը։
Ամենաջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան