Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեդալակիր մարզիկներին այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետը

19.11.2018

Նոյեմբերի 15-18-ը Թբիլիսիում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը հիանալի արդյունքներով է վերադարձել, հավաքականի բոլոր ներկայացուցիչները հայրենիք են եկել մեդալներով, իսկ Շիրակի մարզից առաջնությանը մասնակցած բոլոր հինգ մարզիկներն էլ ոսկե մեդալ են նվաճել: Մեդալակիր մարզիկներին այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Մարզպետը շնորհավորել է նրանց հաղթանակի առթիվ ու նշել, որ միշտ պատրաստ է աջակցելու. «Ինձ համար առանձնակի հպարտություն է, երբ մեր երկրի դրոշն եք բարձրացնում, Շիրակը միշտ եղել է մարզական կենտրոն և հայտնի է մարզսական հաջողություններով: Մենք, որպես մարզային իշխանություններ, միշտ կանգնած ենք ձեր կողքին և մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեզ»:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել մարզպետից իրենց աջակցելու համար և վստահեցրել, որ ամեն ինչ անելու են նոր մրցույթներում հաղթելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44