Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր Շիրակի մարզպետարանի փաստաբանների պալատի միջև

19.11.2018

Շիրակի մարզպետարանի և ՀՀ փաստաբանների պալատի միջև նոյեմբերի 19-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը մարզի ազգաբնակչությանն անվճար իրավական օգնության տրամադրումն է:
Ողջունելով փաստաբանների պալատի ներկայացուցիչներին` Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը նշել է, որ կարևորում է այս նախաձեռնությունը, քանի որ անցած ամիսների ընթացքում ընդունելով բազմաթիվ քաղաքացիների, լսելով նրանց հուզող հիմնախնդիրները, վստահ է, որ իրավական աջքակցության կարիք շատերն ունեն. «Այս փաստաթուղթն իրապես կարևոր է մեր մարզի համար, քանզի մեր բնակիչներն արդեն հասցրել են ինձ բազմաթիվ հարցերով դիմել, որոնք իրավական լուծման կարիք ունեն: Այս համագործակցության արդյունքում մենք կտրամադրենք հարթակ այն քաղաքացիներին, որոնք անվճար խորհրդատվություն կստանան: Հաշվի առնելով մարզում հանրային իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանը նպաստելու, ինչպես նաև մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, այս հուշագրի ստորագրումը շատ կարևոր քայլ եմ համարում»:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին համագործակցության համար և ընդգծել, որ իրենք ևս կարևորում են ձեռնարկը, քանզի հուշագրի նպատակն է արդարադատության մատչելիությանը, արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը նպաստելը:
Նշենք, որ հուշագրով սահմանված համագործակցության հիմնական ուղղություններն իրագործլու համար Շիրակի մարզպետարանը փաստաբանների պալատին անհատույց կտրամադրի տարածք` փաստաբանների գործունեությունն ապահովելու նպատակով: Փաստաբանների միջոցով յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Նախատեսվում է իրազեկման ծրագրերի իրականացում` մարզի բնակիչների համար, այդ թվում` քննարկումների կազմակերպում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23