Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում «Նոր Տուն» սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացում

22.11.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն այսօր հանդիպել է «Ապագա» կոնսորցիումի և «Մի կտուրի տակ» սոցիալական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Շիրակի մարզում «Նոր Տուն» սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացման հետ կապված մանրամասներ, մասնավորապես նշելով, որ բնակարանաշինական այս ծրագիրը բավական մատչելի է և արագ իրականացվող: Համադրվում են տեխնոլոգիական նորարարություններն ու «SIPwall» տեխնոլոգիայով տունը կառուցվում է 17 օրում: Իսկ մեկ հարկանի 34քմ մակերեսով տան արժեք 6200 դոլար է կազմում:
Մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը կարևորել է սոցիալական այս ծրագրի իրականացումը Շիրակի մարզում. «Շիրակն աղետ տեսած մարզ է, մենք դեռ շատ ընտանիքներ ունենք, որոնք բնակարանի կարիք ունեն: Նման ձեռնարկները որոշակի արտոնյալ պայմաններ կընձեռեն քաղաքացիների համար: Կարծում եմ` պետք է քննարկել և տեղեկացնել համայնքներին այս ծրագրի մասին»:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագրի մասին տեղեկացնել համայնքներին և հանդիպումներ կազմակերպել համայնքներում, ինչն հնարավորություն կտա առավել հասցեական, իրավիճակային վերլուծություն կատարել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44