Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորոգվում է Անուշավան համայնքի ոռոգման համակարգի 800 մետր երկարությամբ հատված

23.11.2018

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նորոգվում է Անուշավան համայնքի ոռոգման համակարգի 800 մետր երկարությամբ հատված: Ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշարով կառուցման աշխատանքների իրականացման համար նախատեսված է 18 մլն դրամ, որն հատկացնելու են համայնքն ու պետությունն համատեղ: Ոռոգման ցանցի հողային աշխատանքներն արդեն ավարտված են, փորված խրամատներում պլաստիկ խողովակներ են տեղադրվում, կատարվում են միացումներ: Աշխատանքների ընթացքին ծանոթացել են մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուները: Ծրագրի իրականացման արդյունքում 400 տնտեսություն կկարողանա ոռոգել հողերը, 50հա-ով կավելանա ոռոգելի հողերի տարածքը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42