Նորություններ
Դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության <<Սպազմալգոն>> դեղահաբի շրջանառությունը ՀՀ-ում
26.11.2018

ՀՀ Առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2979-Ա հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահաբեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը վերոնշյալ դեղի հետհավաքման և սույն տեղեկատվությունը Ձեր ենթակայության բժշկական կազմակերպություններին, լիցենզավորված դեղատնային կազմակերպություններին և հանրային լայն հասարակությանը հասցնելու հարցում:
Առդիր` Առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2979-Ա հրաման: